Փաշինյանի դուստրը բիզնես է բացել. Factor

30 Հունվարի, 2026

Վարչապետ  Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, սկսել է բիզնես գործունեություն ծավալել։ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Մարիամ Փաշինյանին է պատկանում «ԱԹԼԻՔՍ»-ի 50% բաժնեմասը։ Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։ Վերջինս նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, որը 2022-ին տեխնոլոգիական համաժողով էր կազմակերպել Երևանում։

Դրան ներկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և այլք։

«ԱԹԼԻՔՍ»-ի գործունեության ոլորտը ծառայությունների մատուցումն է։

Նմանատիպ նյութեր

Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

նտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվճար տրանսպորտ թոշակառուներին։ Հարգարժա՛ն երևանցիներ, այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։ Երևանում բնակվում է շուրջ 150 000...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում

    Երկրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուկրաինական կարգավորման հարցերով ԳԴՀ-ի հետ որևէ...

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային...

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ․ Սուրենյան

Հայաստանի գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Օգոստոսի 10-15-ը Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառն օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների...