«Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը». քաղաքագետ

28 Հունվարի, 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը։ Կապիտուլյացիա՝ խաղաղության անվան տակ: Կարևոր օր է չէ՞ այսօր, ու երևի էս տեսակ կարևոր օրերին է պետք անկեղծ լինել, անկեղծ զրուցել:

Ի՞նչ վիճակում ենք մենք մոտեցել հունվարի 28-ին: Առաջին անգամ հազարամյակների ընթացքում Արցախում չկան հայեր: Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը: Արցախում չկան հայեր: Բայց Ադրբեջանը արդյոք սրանով բավարարվելու է:

Տեսեք, միջազգային տարբեր վարկանիշային աղյուսակներ կան, օրինակ՝ Global Firepower-ը, արձանագրում է, որ աշխարհի 145 երկրներից ՀՀ բանակը 101-րդ տեղում է իր ներուժով, իր պոտենցիալով, իսկ Ադրբեջանական բանակը 60-րդն է:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչի՞ համար են իրենք շարունակում զարգացնել իրենց բանակը, ավելացնում իրենց ռազմավարական ներուժը: Միգուցե իրենք սա ուզում են «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար:

Հրապարակվել են բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը:

Հիմա մի իրավիճակում, երբ իրենց բանակը ՀՀ բանակից այսքանով տարբերվում է, երբ մենք ոչնչացրել ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, ո՞նց եք պատկերացնում, որ այս իրավիճակում կարող է գալ խաղաղություն: Իսկ միգուցե գալիս է կապիտուլյացիա, որը անվանում են խաղաղություն: Իսկ ինչո՞ւ կապիտուլյացիա, որովհետև Ադրբեջանի բոլոր պահանջներն առանձին-առանձին կյանքի են կոչվում»:

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...