Հոսանքազրկումները խայտառակ չափերի են հասել, մարդիկ մոմ են «պահեստավորում». «Փաստ»

27 Հունվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Շատերդ, անկասկած, նկատած կլինեք, որ ամեն օր, ըստ որում՝ ժամեր շարունակ, մայրաքաղաքի (ու ոչ միայն) մի շարք բանուկ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Տարբեր պատճառներով չեն աշխատում. մի տեղ ամբողջ թաղամասն է հոսանքազրկվել, մի ուրիշ տեղ լուսացույցի սնուցման կաբելն է «խփել», մի տեղ էներգամատակարարման տատանումներից լուսացույցն անձամբ է «խփնվել»: Արժե՞ բացատրել, թե նման լուսացույցային անջատումների հետևանքով այդ խաչմերուկներում երթևեկության ինչ քաոս է սկսվում: Չնայած, նման պայմաններում ի՜նչ «երթևեկություն», այն տեղում վերածվում է «երթևականգության»: Մի խոսքով, հասկանալի է, թե ինչ խառնիճաղանջ վիճակ է ստեղծվում:

Ու միայն լուսացույցների հոսանքազրկման մասին չի խոսքը: Էներգամատակարարման ընդհատումները, «լույսի անջատումները» խայտառակ չափերի են հասել: Բավական է զանգես ՀԷՑ եռանիշ համարով, մի քանի րոպե շարունակ միայն անջատումների հասցեների թվարկումն է տևում: Խոսքը և՛ վթարային անջատումների մասին է, և՛, այսպես ասած, պլանային: Այս ցուրտ ձմեռով մարդիկ ժամերով հոսանք չեն ունենում:

Ամանորյա տոներից առաջ, անգամ՝ տոներին, գիտեք, ահավոր վիճակ էր. ամբողջ թաղամասեր, խոշոր քաղաքների ամբողջական հատվածներ հոսանքազրկվել էին: Հիմա էլ շատ բան չի փոխվել: Ի լրումն, մարդիկ ահռելի վնասներ են կրում: Մրսում են, հիվանդանում: Կենցաղային տեխնիկայի վնասներ են կրում: Նաև մեծ վնասներ են կրում հատկապես փոքր խանութները, որոնց տերերը, հասկանալի է, առանձին գեներատորի հնարավորություն չունեն, և բացի այն, որ հոսանքազրկման ժամանակ չեն կարողանում առևտուր անել, նաև տեխնիկան է վնասվում, ապրանքներն են փչանում:

Մի խոսքով, աննախադեպ ծավալի անջատումներ են: Մարդիկ կես կատակ-կես լուրջ նշում են, թե երկիրը գործնականում անցել է հովհարային էներգամատակարարման ռեժիմի: Ուղղակի լռել յայն է անցել:

Ի դեպ, մեր ամենապարզ դիտարկումները ցույց տվեցին, որ հունվարի առաջին տասնօրյակում, այն էլ՝ խոշոր խանութներում, ամենասովորական (ոչ դեկորատիվ) մոմերի դեֆիցիտ էր առաջացել: Հասկանո՞ւմ եք՝ շատ տեղերում մոմ չկար: Մարդիկ, աչքները վախեցած, ամբողջը գնել էին։

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...