Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան

26 Հունվարի, 2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 24-ին վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հիշեցնում են, որ առաջին անգամ մաեստրո Սմբատյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան է նշանակվել 2023 թվականին և այդ ժամանակվանից ի վեր համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ խթանելու դրական ծնողավարությունը և վաղ մանկական ուսումնառությունը։ 2025 թվականին մաեստրո Սմբատյանն այցելել է Արտաշատի թիվ 4 վերանորոգված մանկապարտեզ՝ իր աջակցությունը հայտնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին՝ ուղղված ներառական վաղ ուսումնառության ծառայությունների հասանելիության ընդլայնմանը փախստական և ընդունող համայնքների երեխաների համար։

2024 թվականին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտով է լուսավորվել  Հայաստանի Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքը՝ ի նշան Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 35-ամյակի։ Խորհրդանշական արարողությանը հաջորդել է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի բացման համերգը, որը ևս նվիրված է եղել Երեխաների համաշխարհային օրվան։

Նշանակման արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկում՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական զարգացման և նախադպրոցական կրթության մեջ:  Քննարկումը վարել է Հանրային հեռուստատեսության «Ծնողական ժողով» հաղորդման վարող Աննա Ավանեսյանը։

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...