Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել. մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել. Գագիկ Առուշանյան

26 Հունվարի, 2026

Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը Գագիկ Առուշանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու…

Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, դա մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…

Ի՞նչ կարող եմ ավելացնել.

Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլ ամեն օրվա հետ ավելի խորը կթաղվենք ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…

Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում ՝ «…Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»։

Հիշեցնենք՝ երեկ Գորիսում սպանություն է եղել, որտեղ շահարկվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անունը:

Նմանատիպ նյութեր

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով...

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

Ադրբեջանից Հայաստան և ՀՀ-ից Ադրբեջան արտահանման ծավալները

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան...

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը. փրկարարները նրան դուրս են բերել

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո...

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզ, 2024թ․, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր....