Վարդապետյանը 8 մլն դրա՞մ է ստացել. դատախազությունը թաքցնում է պարգևավճարի իրական չափը. NEWS.am

26 Հունվարի, 2026

ՀՀ դատախազության համակարգում գործող բոլոր աշխատակիցները’ ինքնավար և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներն ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք 2025 թվականի դեկտեմբերին խրախուսվել են մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի: Այս մասին NEWS.am-ի՝ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից:

Դատախազությունից չեն հայտնել, թե որքան գումար է հատկացվել աշխատակիցների դրամական խրախուսման համար, ինչպես նաև չեն հստակեցրել, թե որքան պարգևավճար են ստացել գլխավոր դատախազն ու տեղկալները, ըստ էության, մինչև տարեկան հայտարարգրի ներկայացումը հանրությունից թաքցնելով այդ թվերը:

Անուհանդերձ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի, դասային աստիճանի համար տրվող հավելավճարների և հավելումների հաշվարկը, ինչպես նաև 15.0 դրույքաչափով աշխատող գլխավոր դատախազի ապահոված «կատարողականի» հիման վրա արված համեմատությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գլխավոր դատախազ Աննա Վադապետյանը դեկտեմբերին հնարավոր է ստացել է մինչև 8 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ նրա տեղեկալները մինչև 3 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, դատախազությանը հորդորում ենք հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում, հրապարակել դեկտեմբերին գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...