Մայր Աթոռը կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները. Hetq.am

23 Հունվարի, 2026

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին 2026թ. հունվարի 22-ին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն

Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին...

Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին

Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն խոսել է խորհրդային և հայկական ֆուտբոլի անվանի վետերան Նիկիտա Սիմոնյանի մասին։ Երեկ՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին, լրացավ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ «Կցանկանայի...

6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և նրա պաշտոնավարումը կասեցվել է, հայտնում են Քննչական կոմիտեից: Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Սիսիանի...

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկի համար․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար, գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական...

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հաստատեց վիրավոր զինվորի մասին լուրը։   «Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնում են...