Պարո՛ն Խաչատուրյան, ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում Ալիևին, 5000 զոհերի՞, թե՞ 150 000 հայ մարդու իր հայրենիքից զրկելու և անտուն թողնելու համար. Սաղաթելյան

22 Հունվարի, 2026

Հայաստանի Հանրապետության այսպես կոչված նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահը, հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին քաղաքական կամք դրսևորելու և խաղաղության ձգտելու համար:

Չէի կարող չարձագանքել այս ողորմելի և ստորացուցիչ տեսարանին: Հիմա հարց ունեմ, պարոն Խաչատուրյան, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին՝ 5000 զոհերի՞, թե՞ 12000 հաշմանդամների համար, ուզում եմ հասկանալ ինչո՞ւ համար եք շնորհակալություն հայտնում՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու, հայաթափելու, թե՞ 150 000 հայ մարդու իր հայրենիքից զրկելու և անտուն թողնելու համար: Լավ ինչի՞  համար եք շնորհակալություն հայտնում, Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 200 կմ քառակուսի օկուպացնելու համա՞ր,  լավ ինչքա՞ն կարելի է, ո՞րն է Ձեր՝ Ալիևին ծառայելու մոտիվացիան:

Սիրելի՛ հայրենակիցներ,  այս ամեն ինչը ունի մեկ բացատրություն՝ Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոնա և ամբողջությամբ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

Այլ բացատրություն չկա: Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է բացատրել, ինչու է Հայաստանի գործող ռեժիմը միջազգային տարբեր ամբիոններում, հարթակներում ամբողջ աշխարհին Ալիևին ներկայացնում իբրև խաղասեր, խաղաղությանը ձգտող, հետևաբար Հայաստանին և հայ ժողովրդին ագրեսոր:

Լավ, ինչու է Հայաստանի գործող ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյունոտ ձեռքերը և ամբողջ աշխարհի առջև լեգիտիմացնում Ադրբեջանի քայլերն ու գործողությունները Հայաստանի, Արցախի հայ ժողովրդի նկատմամբ: Պարզ պատճառով սրանք վաղուց սպասարկում են այդ երկրների շահերը:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...