150 մլն դոլար վարկ՝ ՔՊ-ականների ճոխ պարգևավճարներից հետո

22 Հունվարի, 2026

Փաշինյանի կառավարությւոնը նոր վարկ է վերցնում, 150 մլն դոլար։ Որոշումը ներառված է կառավարության նիստի չզեկուցվող բաժնում։

Համաձայն կառավարության հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։

Համաձայնագրի նախագծով առաջարկվող վարկավորման պայմանները հետևյալն են՝

  • Վարկի գումար` 150 մլն ԱՄՆ դոլար,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 5% մարժա + 0.1% (մարման հավելավճար): Մարման հավելավճարը կախված է վարկի միջին ժամկետից, 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-13 տարի մարման միջին ժամկետ ունեցող վարկերի համար: Նշենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի մեջ կիրառվում է նաև ԱԶԲ գործառնությունների արդյունքով հաշվարկվող փոխհատուցում/հավելավճար (Funding cost), որը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից տարեկան երկու անգամ՝ հունվարի 1-ին և հուլիսի 1-ին, և ներկայումս ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում կազմում է 0.37%: Տվյալ հավելավճարը չի նշվում պայմանագրում, սակայն կարգավորվում է ԱԶԲ-ի ընթացակարգերով,
  • Հաշվի առնելով 112.2025թ. ձևավորված SOFR դրույքաչափը՝ 3.69%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազի 4.66%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ կիսամյակային վճարումներ,
  • Վարկի ժամկետ՝ 15 տարի, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի,
  • մայր գումարը ենթակա է մարման 24 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.07.2029թ-ից մինչև 01.2041թ.,
  • տոկոսավճարների, պարտավճարների գծով վճարումների ամսաթվեր՝ հունվարի 15 և հուլիսի 15,
  • Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 30.06.2026թ.,

 

Նմանատիպ նյութեր

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...

Գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

«Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իմիջիայլոց, այն հանգամանքները, որոնք նշել են այս չակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա։ Այսինքն՝ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ...

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․  «Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների...