Դիմում եմ երեսպաշտ դավաճան եպիսկոպոսներին. Հարություն Աղա-Սարգսյան

22 Հունվարի, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ գործիք՝ հոգին խլած, արժանապատվությունը պոկած, ներսից քայքայված։

«Բարեկարգում» ասելով՝ ՀՀ իշխանությունները փորձում են անցկացնել ամենավատը՝ Եկեղեցու հեղինակության նվաստացում, պառակտում, հոգևոր կարգի խախտում, սրբությունների նկատմամբ անարգանք։ Եկեղեցին նախարարության բաժին չէ, որ վերևից հրահանգով «բարեկարգվի»։ Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ձեռք տալու Եկեղեցու կարգին. դա մեղք է, լկտիություն և հատկապես սրբապղծություն՝ և՛ Աստծո, և՛ ժողովրդի դեմ։

Դիմում եմ երեսպաշտ դավաճան եպիսկոպոսներին.

Ձեր այս պահվածքով դուք կորցրել եք հայ հոգևորականի բարձր կոչման բարոյական իրավունքը և այլևս արժանի չեք կանգնելու Սուրբ Սեղանի առաջ, որովհետև վախից դարձել եք Եկեղեցու դեմ ուղղված արշավի մանր սպասարկող։

Երբ սրբազանը կանգնում է իշխանական ճնշման կողքին և ելնում է ընդդեմ իր Եկեղեցու՝ «բարեկարգման» շղարշով, դա արդեն ոչ թե «այլ կարծիք» է, այլ՝ սրբազանի կոչման ոտնահարում, ազգային խղճի դավաճանում և աներես ստորացում:

Անմիջապես դադարեցրե՛ք Եկեղեցու դեմ արշավին ձեր անունով «օրհնություն» տալը և այդ պիղծ գործին մասնակցելը։

Հրաժարվե՛ք ձեր այս ամոթալի դիրքից, հրապարակայնորեն հետ վերցրե՛ք ձեր հայտարարություններն ու քայլերը, և նույպես հրապարակայնորեն ներողություն խնդրե՛ք՝ Սուրբ Եկեղեցուց, հոգևոր դասից ու հավատավոր ժողովրդից։

Ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ՝ քանի դեռ ձեր մեղքը անուղղելի դատավճիռ չի դարձել ձեր մարդկային և հոգևոր կոչման վրա։

Պատմությունը անողոք է եղել նրանց հանդեպ, ովքեր դավաճանական շահի համար կոտրել են հայ ժողովրդի հոգևոր ողնաշարը։

Մեր հիշողության մեջ դավաճանության օրինակներ են հիշատակվում Վասակ Սյունին, Մեհրուժան Արծրունին, Վեստ Սարգիսը, մելիք Ֆրանգյուլը, Վարանդայի մելիք Շահնազարը։ Մի՛ փորձեք ձեզ համար տեղ պատրաստել այս ամոթալի շարքում։ Այդ ճանապարհը վերջ չունի՝ բացի անեծքից։

«Խելքի՛ աշեցեք» (Ջիվանի):

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...