Ես պատերազմի խրամատը չեմ լքել. դուք լքել եք հոգևոր խրամատը. Աշոտ Մինասյանի խոսքը կալանավայրից

20 Հունվարի, 2026

Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր Աշոտ Հրանտի Մինասյանի խոսքը.

Խոսքն ուղղում եմ այն տիրադավ «սրբազաններին ովքեր խռովություն են բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ միանալով հայրենադավ իշխանությանը։

Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ, անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։

Ես հավատացյալ եմ,  Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։

Կասեմ՝ ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը։

Ես պատերազմի խրամատ չեմ լքել։

Դուք լքել ելք հոգեւոր խրամատը։

Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել։

Դուք բենթլիատեր մեծահարուստներ եք։

Իմ  հոգու մեջ, մարմիս վրա պատերազմի սպիներ են։

Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանան։

Հինգ  անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչքավորը, Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար՝ իմ բարերար ընկերների օգնությամբ։

Դուք՝ չգիտեմ։

Անցել եմ Արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս և միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։

Դուք՝ չգիտեմ։

Իմ երկու ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա և 44-օրյա պատերազմներին։

Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել և ոչ էլ ձեր ապօրինի որդիները։

Ես ունեմ 36 պետական և կառավարական պարգև։ «Մարտական խաչ» շքանշանի կրկնակի ասպետ եմ։

Դուք ունեք մեկ խաչ, որից ունեմ նաև ես ու ամբողջ հավատավոր ժողովուրդը (որին դուք չեք հավատում)։

Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ, մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։

Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օծյալ Վեհափառին ու միացել դավադիրներին։

Ես նստած եմ կալանավայրում իրական Սրբազանների հետ։

Դուք վայելում եք կյանքը զեխության մեջ և ճոխ սեղան նստում դավաճանների հետ։

Անգամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչն ու Նարեկը։

Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները պարզվում է՝ ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։

Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ ճգնելու և ապաշխարհելու, մեղա գալու և աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, Վեհափառն էլ ների, ժողովուրդն էլ ների։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...