ՀՀ համագործակցությունը ԵՄ-ի հետ չի կարող համատեղելի լինել ՀՀ-ԵԱՏՄ անդամակցության հետ. Լավրով

20 Հունվարի, 2026

Ես Արարատ Միրզոյանի հետ շատ եմ քննարկել Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ. դա անհնարին է համատեղել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև Բրյուսելն ուզում է փոխի Հայաստանի իրավական ակտերի բազան և համապատասխանեցնի իր հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջերս ստորագրվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր մարտավարական օրակարգը, որում ամրագրված է, որ պետք է կոորդինացնել և տնտեսական, և առևտրային և քաղաքական ոլորտներում: Հայաստանին առաջարկվում է վիզաների ազատականացման ռեժիմ: Սակայն այն պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն պիտի ձայն ունենա իրավապաշտպան, սահմանների ոլորտներում: Իսկ Հայաստանը գտնվում է մեր հարևան սահմանում: Այդ պատճառով ՀՀ համագործակցությունը ԵՄ-ի հետ չի կարող համատեղելի լինել ՀՀ-ԵԱՏՄ անդամակցության հետ», —  ընդգծել է Լավրովը:

Նա նշել է, որ եթե ՀՀ-ն ընդունի այդ որոշումը, ինչպես Փաշինյանն ասաց, ժողովրդի կամքով, դա ՀՀ-ի իրավունքն է: Պետք է նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցության ժամանակ Հայաստանի ՀՆԱ-ն 2 անգամ մեծացել է և ՌԴ-ի հետ առևտևաշրջանառությունը կազմում է 14 միլիրդ դոլար», — նշել է Լավրովը:

 

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա»...

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։ Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։...

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...