Արդեն 7-րդ ամիսն է լրանում, ինչ Սրբազան հայրերն անազատության մեջ են․ սա անպատվություն և ամոթ է բոլորիս համար․ Դանիելյան

19 Հունվարի, 2026

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ «Իզմիրլյան» ԲԿ-ում այցելել է հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին, այնուհետև ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Բագրատ Սրբազանին։

Նա գրել է․ «Միքայել Սրբազանը շարունակում է իրեն բնորոշ սուր ոճով փոխանցել հանրությանը անչափ կարևոր ուղերձները։ Ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով՝ շարունակելով աջակցել ՀԱԵ-ին և Ամենայն Հայոց Հայրապետին։

Արդեն յոթերորդ ամիսն է լրանում, ինչ Սրբազան հայրերն ու մեր ընկերներն անազատության մեջ են։ Թեև, բոլորը պատվով են տանում այս փորձությունը, այդուհանդերձ, սա անպատվություն և ամոթ է բոլորիս համար։

Ինչպես Բագրատ Սրբազանն է բարձրաձայնում վերջին դատական նիստերի ժամանակ՝ առանց փորձաքննություն իրականացնելու՝ տասնութ արդար մարդկանց ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ․ «իրեղեն ապացույց» համարվող տարբեր գրությունները փորձաքննություն չեն անցել, հստակ չէ, թե արդյոք դրանք վերագրվո՞ւմ են մեղադրյալներին, թե՞ ոչ։

Արդարության ճգնաժամը մեր երկրում վատ է անդրադառնում նաև մեր հայրենակիցների առողջության վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանում ձեռք է բերել երկկողմանի թոքաբորբ։

Վատթարացել է նաև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական դրությունը, որն արդեն տասներորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Նարեկը շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որտեղ հետազոտություններ է անցել, այնուհետև կրկին տարվել է ՔԿՀ։ Սա անթույլատրելի է: Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ տեղափոխվի բժշկական հաստատություն և վիրահատվի:

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ: Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է:

Առողջություն և օր առաջ ազատություն՝ մեր բոլոր քաղբանտարկյալներին», — գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...