Ահազանգեր ենք ստանում, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում․ պատգամավոր

15 Հունվարի, 2026

Վերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը՝ 180-190 դրամից հասնելով մինչև 250 դրամի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սա այն դեպքում, երբ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի գինը ներկա պահին 100 դրամ է:

Մինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։

Այսօր էլ վարչապետի աթոռը զբաղեցնողը հանդարտությամբ հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի՝ տպավորություն ստեղծելով, որ կառավարությունը որևէ անելիք չունի այս առումով։

Գնաճի պատճառները պարզելու ուղղությամբ պատշաճ ուսումնասիրություն պետք է իրականացնի և այն հանրայնացնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և ոչ հանձնաժողովի նախագահի կողմից տրվի անորոշ բացատրություն, թե թանկացման պատճառը եղանակն է կամ լոգիստիկ խնդիրները, և որ այն օրինաչափ է, ունի սեզոնային բնույթ։

Ի դեպ, քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ Հանրապետության մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են տեղի ունենում։ Այս հարցը ևս պետք է լինի ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում։

Անթույլատրելի է նման սրընթաց թանկացումը, ինչը, վստահաբար ազդելու է մեր քաղաքացիների, և ոչ՝ ադրբեջանական բենզին ներկրող օլիգարխների կամ 9 միլիոն պարգևավճար ստացող նախարարների կյանքի որակի վրա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...