Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է

15 Հունվարի, 2026

NEWS.am–ը գրում է․ Հովհաննավանքի եկեղեցում, որտեղ այսօր՝ հունվարի 15–ին, կարգալույծ հռչակված քահանաներն են պատարագ մատուցում, բացի Օհանավանի բնակիչներից, մասնակցում են նաև Թալինի բնակիչները՝ համայնքապետարանի պաշտոնյաների գլխավորությամբ։

Բացի այդ, Օհանավանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվի որոշ ներկայացուցիչներ և աշակերտներ այս պահին, դասի ժամին գնացել և մասնակցում են այդ պատարագին։

Այսօր առավոտից Հովհաննավանքի մոտ կենտրոնացած են ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Այստեղ է նաև Թալինի եկեղեցու արդեն նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ հռչակված տեր Թադեն։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք նածխապես հայտարարված ուխտերթը։

Այսօր Հայ եկեղեցին նշում է սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ տոնի առիթով ուխտագնացություն–խաչերթ կանցկացվի։ ։ Թեմը նաև նշում է, որ իրենց հասած տեղեկություններով , այսօր Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար, հետեւաբար ուխտագնացություն–ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի  Կարբիի սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նմանատիպ նյութեր

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է  թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի...

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»...

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

ՍԴ նախագահ չընտրվեց․ ինչ կապեր ունեն Վարդանյանն ու Շաթիրյանը նախկին և գործող իշխանությունների հետ

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։ Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության...

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...