Համակեցության կանոնները խախտելը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն ու մարդկանց անդորրը խախտելը խուլիգանություն է։
Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում:
ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները և Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ ձայնային ազդանշան արձակող ատրճանակով կրակոցն ինքն է արձակել:
Հունվարի 12-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչը իր առանձնատան բակում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում օդ։
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նույն օրը ձերբակալել են քաղաքացուն ու տեղափոխել բաժին։ Նա խոստովանել է, որ Ամանորի գիշերը մորաքրոջ ամուսնու որսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել:
Նման մի տեսանյութ էլ տարածվել էր «Տիկտոկ» հարթակում։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ամանորի գիշերը Արարատի մարզի Բաղրամյան գյուղում երեք տղամարդ, խախտելով հասարակական կարգը, որսորդական ողորկափող հրազենից մեկական կրակոց են արձակել օդ։
Բացատրական աշխատանքի արդյունքում հրազենի տերը ներկայացել է բաժին և նախաքննական մարմնում տվել խոստովանական ցուցմունք։
Հունվարի 12-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց մարզի քրեական ոստիկանների հետ համատեղ։
Ըստ տվյալի՝ Ամանորի գիշերը Վանաձորի բնակիչ 24 և 26 տարեկան երկու երիտասարդ, խախտելով կարգն ու անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, 24-ամյա երիտասարդի անվամբ հաշվառված երկու հրազենից մի քանի անգամ կրակել են օդ։
Երիտասարդները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։
Բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...





