Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր՝ Հայաստանի քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել. Փաշինյան

14 Հունվարի, 2026

Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր, Հայաստանի քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից բենզինի ու դիզվառելիքի ներկրման փաստին։

«Իհարկե, ես չեմ հաշվել, հիմա չնստեն, ասեն՝ տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն է, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում։

Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել էս հանգրվանի առիթով։ Երեկ տեսա, ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, էս մոռացաք, էն մոռացաք։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, ամենամեծ հարգանքի տուրքն է մեր մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։

Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել եմ, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, և Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, և կարող եմ ասել՝ ոտքի են կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր, այդ թվում մեր միջազգային գերտերությունների հետ»,– ընդգծեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...