Հարյուրավոր ապաստան հայցողներ մնացել են առանց տանիքի․ փաստաբան

13 Հունվարի, 2026

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ կառավարություն․
ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում ապաստան հայցողների իրավունքների կոպիտ խախտման վրա։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանում ապաստան հայցողներն ունեն կացարանի իրավունք և պետք է տեղավորվեն Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաև անհրաժեշտ հագուստ ու կոշիկ։ Սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն անձանց, որոնք չունեն կենսաապահովման հնարավորություն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով։ Համաձայն այդ կարգի՝ տրամադրվող ամսական գումարը կազմում է ընդամենը 20,000 դրամ դիմումատուին և 15,000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ ընդամենը երեք ամիս ժամկետով։
Ստացվում է մի իրավիճակ, երբ որպես կացարանի, սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների այլընտրանք պետությունն առաջարկում է առերևույթ անհամաչափ գումար, որով անհնար է ապահովել նվազագույն կենսապայմանները։ Ներկայում հարյուրավոր ապաստան հայցողներ պարզապես մնացել են առանց տանիքի, սոված ու զրկված տարրական հիգիենայից, ձմեռային հագուստից՝ չունենալով գոյատևման ոչ մի իրական հնարավորություն։
Այս խնդիրը ոտնահարում է մարդու արժանապատվությունը և անձին դնում անելանելի վիճակի մեջ։ Անհրաժեշտ է անհապաղ վերանայել դրամական օգնության չափը և այն համապատասխանեցնել օրենքով երաշխավորված կենսապահովման պայմաններին՝ սահմանելով իրատեսական գումար, որով անձը կկարողանա իրականում հոգալ կացարանի, ուտելիքի և հագուստի նվազագույն ծախսերը»։

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...