2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար

13 Հունվարի, 2026

Աշխարհի խոշորագույն վերաապահովագրական ընկերության՝ Munich Re-ի տեսության համաձայն՝ 2025 թվականին համաշխարհային տնտեսությանը տարերային աղետների պատճառած համախառն վնասը կազմել է 224 միլիարդ դոլար, ինչը մոտ 40%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (368 միլիարդ դոլար՝ հաշվի առնելով գնաճը)։

Ապահովագրված վնասի ծավալը կազմել է շուրջ 108 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 147 միլիարդ դոլարի դիմաց։

Այսպիսով, ընդհանուր վնասի մեջ ապահովագրված կորուստների մասնաբաժինը կազմել է գրեթե 48%, մինչդեռ երկարաժամկետ կտրվածքով միջին ցուցանիշը տատանվում է 30%-ի սահմաններում։

Անցնող տարին աչքի է ընկել այսպես կոչված «ոչ գագաթնակետային ռիսկերից» գրանցված ռեկորդային ապահովագրված կորուստներով։ Այս կատեգորիայի մեջ մտնում են ջրհեղեղները, անտառային հրդեհները և ուժեղ փոթորիկները։ Այս մասով ցուցանիշը կազմել է 98 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր վնասը՝ 166 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ տարածքում ոչ մի խոշոր փոթորիկ չի գրանցվել։

Վնասի տեսանկյունից անցյալ տարվա ամենախոշոր տարերային աղետը դարձել են Կալիֆոռնիայի անտառային հրդեհները, որոնք խլել են 30 մարդու կյանք և ամերիկյան տնտեսությանը 53 միլիարդ դոլարի վնաս են հասցրել (այս գումարից մոտ 40 միլիարդ դոլարը ապահովագրված էր)։

Մյանմայում մարտ ամսին տեղի ունեցած երկրաշարժը, որին զոհ է գնացել մոտ 4,5 հազար մարդ, 12 միլիարդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել, սակայն այդ գումարի միայն չնչին մասն է ապահովագրված եղել։

Munich Re-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարի տարերային աղետների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 17,2 հազար մարդ՝ նախորդ տարվա 11 հազարի դիմաց։ Վերջին 10 տարվա միջին ցուցանիշը կազմում է 17,8 հազար, իսկ վերջին 30 տարվա ընթացքում՝ 41,9 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական...

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող 22 և 23-ամյա երիտասարդները ձերբակալվել են․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները իրացնելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 14-ին՝ մայրաքաղաքի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերեցին սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան...

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

ԹՐԻՓՓ-ը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի...

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...