«Հրապարակ է մտնում կճոյանի մաֆիան. վայ կճոյան, կճոյան». Ալիսա Գևորգյան

13 Հունվարի, 2026

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրապարակ է մտնում կճոյանի մաֆիան. Վայ կճոյան, կճոյան, այլևս դիմակների կարիք չկա, հիմա դու՝ դու ես՝ իրական կճոյանը։ Եկեղեցուն այսօր պատերազմ է հայտարարում կճոյանի մաֆիան։ Շատերդ զարմանում եք, թե ինչու երեկ նիկոլին քննադատող ու եկեղեցու վրա հարձակումները դատապարտող հոգևորականներն այսօր տիրադավի կարգավիճակում են, որովհետև էս մարդիկ ուղղորդվում են ոչ թե սեփական խղճով ու համոզմունքներով, այլ «շեֆի տեսիլքով»։ Մի մասն էլ՝ շարքային նիկոլական են։

Երբ եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականն ասում է՝ եկեղեցին չպիտի զբաղվի քաղաքականությամբ, դա ուղղակի նշանակում է՝ իմ նիկոլին մի քննադատեք, էդ հեչ, որ նիկոլը պատերազմ է հրահրել, թքել է 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկների վրա, որն ընդունելու դեպքում այսօր կունենայինք Արցախ, հազարավոր հայորդիներ տանը կլինեին՝ իրենց ծնողների ու զավակների կողքին, ալիևն ամենօրյա ռեժիմով չէր ծաղրի ու նվաստացնի հայերին՝ հիշեցնելով, որ Երևանն իրականում Էրիվան է ու 300 հազարով հեսա գալիս ենք։ Էդ հեչ, որ նիկոլի ղեկավարած Հայաստանում էսօր միակ «ազգային արժեքը», որ ստեղծվում է՝ ատելությունն է մեկը մյուսի նկատմամբ։

«Ապաքաղաքական» հոգևորականներին, որոնք այս պահին ամենաակտիվ ձևով զբաղված են նիլոյի ապազգային ծրագրերն առաջ «բրդելու» քաղաքականությամբ, միայն մի բան հիշեցնեմ․ պատմության մեջ մնացել են ժամանակին շատ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Հիսուսի առաքյալներն ու աշակերտները՝ Պողոսը, Պետրոսը, Հովհաննեսը, Թադևոսն ու Բարդուղեմիոսը․․․

Նրանց՝ քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում նոր քաղաքակրթություն ստեղծվեց։

Իսկ Հայ եկեղեցու պատմության մեջ մնացին այն հոգևորականները, որոնց՝ քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում մենք դարձանք ու մնացինք որպես այդ քաղաքակրթության մաս՝ մինչև նիկոլի թիվը, հուսանք՝ նաև դրանից հետո»։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...