Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Րաֆֆի Ասլանյան

10 Հունվարի, 2026

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։

Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։

Խելքի եկե՛ք, պարզապես խելքի եկե՛ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին»։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ տուժած կա

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ...

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը չի կայանա

Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։ «Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն...

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել.  Սերգեյ Լավրով

Այնտեղ, որտեղ հայտնվել է ՆԱՏՕ-ն, երբեք ոչ մի լավ բան տեղի չի ունեցել. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հարևանությամբ գտնվող երկրները խոր ճգնաժամերի մեջ են հայտնվել դաշինքի՝ իրենց ներքին գործերին միջամտելուց հետո։ «Ամենուր, որտեղ ՆԱՏՕ-ն գործել է անդամ երկրներից դուրս, իրականացվել են ռազմական, բավական...

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով...