1 տոննա «կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է․ «Հետք»

8 Հունվարի, 2026

«Հետք»-ը գրում է․ «Ապօրինի ճանապարհով Հայաստան նորմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանին, Սամվել Գալուստյանին և Գագիկ Բադալյանին:

Նշված անձինք մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2023թ. մայիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծել «Կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ): 2023թ. մայիսի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Թմրամիջոցը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

—00—ԼԱ

Նմանատիպ նյութեր

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Երևանում ապօրինի թմրանյութ պահելու և զենք-զինամթերք կրելու կասկածանքով 36-ամյա քաղաքացի է ձերբակալվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։...