Պետբյուջերի հաշվին 13-րդ աշխատավարձ քննչական կոմիտեում. ՔԿ նախագահը շուրջ 4մլն դրա՞մ է ստացել. NEWS.am

8 Հունվարի, 2026

2025 թվականի դեկտեմբեր ամսին Քննչական կոմիտեում ինքնավար, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից Կոմիտեին տրամադրված աշխատողների վարձատրության համար նախատեսված առկա տնտեսման հաշվին հատկացվել է պարգևավճար (օրինակ’ 13-րդ աշխատավարձ)’ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

NEWS.am-ի կոնկրետ հարցին, թե որքա՞ն է կազմել ՔԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, Կոմիտեից չեն հստակեցրել: Այնուամենայնիվ ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, պարզեցինք, որ ՔԿ նախագահը և նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 4 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Նշենք, որ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները, որոնք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլ՝  քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, քննչական կոմիտեին հորդորում ենք վերոնշյալ հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում հրապարակել դեկտեմբերին Կոմիտեի նախագահի և տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների չափի վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհակասի իր ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Մենք համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին»,-նշել են ՌԴ...

Այնքան են լկտիացել, որ ԱԺ ամբիոնից են նման հայտարարություններ հնչեցնում․ Գրիգորյանը՝ ՔՊ-ականների մասին 

  «Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որպեսզի բավարարեն Նիկոլ Փաշինյանի այս բոլոր կրքերը՝ բոլորին նստացնելու, պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության...

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Բադալյան

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Բադալյան

Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Հասկանալի է ադրբեջանցիների ոգեւորությունը։ Եվ այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի հարցը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի...

Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը ենթարկվում են աննախադեպ քաղաքական հալածանքների. Լիլիթ Գալստյան

Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը ենթարկվում են աննախադեպ քաղաքական հալածանքների. Լիլիթ Գալստյան

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․  «Բաքուն դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների նախագահներին։ Հայաստանում հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանին։...