Ինչո՞ւ հետ կանչվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Սուրեն Սարգսյան

8 Հունվարի, 2026

«Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, ինչն էլ, իբր, հանգեցրել էր նրա պաշտոնից հեռացմանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։ Ցանկանում եմ այս առիթով արտահայտել մի քանի դիտարկում»,-գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա նշում է՝ ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ վերջերս։ Դժվար է նաև ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայումս շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։ Այսպիսով, սխալ կլինի առաջնորդվել այն կանխավարկածով, թե Թրամփը համակարգված կերպով հեռացնում է Բայդենին լոյալ դեսպաններին։ Վերջիվերջո, քաղաքական լոյալությունը բնորոշ է քաղաքական նշանակումներ ստացած դեսպաններին, ոչ թե կարիերային դեսպաններին, որոնք երբեք չեն զբաղվում քաղաքականությամբ, չունեն արտահայտված կուսակցական պատկանելություն և գործում են բացառապես դիվանագիտական ծառայության շրջանակում։

«Բացի այդ, քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից։ Դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ, իսկ նման դեպքերում նրանք շատ արագ դուրս են մղվում համակարգից, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի պարագայում: Հետևաբար, առավել հավանական է, որ 30 դեսպանների ետկանչի պատճառները այլ և ամենատարբեր բնույթի են։ Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում, որը գտվնում է Թրամփի համակ ուշադրության կենտրոնում»,-նշում է Ս. Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

Հայաստանում Մարդու իրավունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխվել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի գառումը․ «Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և...

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

ԿԸՀ–ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի...

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...