Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. Ասողիկ աբեղա

7 Հունվարի, 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ 

«Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:

Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների… 

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը: 

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ոչ միայն ազգային սրբություն է, այլև՝ համաքրիստոնեական սուրբ մասունք, որը դարեր շարունակ պահվել է Հայոց Եկեղեցում և, այլևս, 2014 թ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, տարին մեկ անգամ դուրս է բերվում Մայր Տաճար, որպեսզի հայ և օտարազգի ուխտավորները մոտենան և անկեղծ հավատքով համբուրեն այդ հրաշագործ սրբությունը: 

Բնավ, երբեք ուշ չդարձնեք, սիրելիներ, այդ սուտ և զազիր խոսքերին ու տեսանյութերին, որոնք կրկին սկսել են շրջանառել որոշ շրջանակներ՝ այդպես խժդժություն առաջ բերելու չարանենգ նպատակով: 

Բարեպաշտ հայորդիք հավատարիմ են իրենց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ունեն հոգևոր ու ազգային ինքնագիտակցություն՝ հրաժարվելով ու հեռացնելով ամենայն չարից ու չար խորհուրդ, չար խոսք ու գործ: 

Վստահ եմ, որ Սբ Գեղարդի զորությամբ պատուհասվելու են այդ ստախոս բերաններն ու պիղծ հոգիները. եղիցի, եղիցի»:

Նմանատիպ նյութեր

Կոբախիձեն ժամանել է Երևան

Կոբախիձեն ժամանել է Երևան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների...

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։ «Կցանկանայի հիշատակել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած...

Մինչև վերջ ոտքը գազին մխած՝ գնում են Ուկրաինայի ճանապարհով․ «Կարճ ասած»

Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանն այսօր ասել է․ «Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել»։ Իսկ ի՞նչ էր ասում նույն Միրզոյանը ուղիղ 6 տարի առաջ այս օրը։ Ասում էր․...

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Երևանում կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի...

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։ Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի,  անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար...