Շոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ․ «Հետք»

5 Հունվարի, 2026

Հետք-ը գրում է․

Պաղպաղակ, շոկոլադ, ժելե, կարամել, թերխաշ ձու, սառը ըմպելիքներ, թեյ և մի շարք այլ սննդատեսակներ երեխաների համար այլևս հասանելի չեն լինի մանկապարտեզներում: Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից:

Որոշմամբ սահմանվում են ինչպես ընդհանուր պահանջներ, այնպես էլ երեխաների սնուցման ռեժիմը՝ հաստատություններում գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված։

Ըստ այդ պահանջների՝ ճաշացուցակով նախատեսված սննդի օրական բաժնի մեջ ածխաջրերը պետք է կազմեն ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի, ճարպերը՝ 30-40%-ը՝ 1-ից 3 տարեկան երեխաների և 25-35%-ը՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար, որից հագեցած ճարպաթթուները՝ 10%-ից ոչ ավելի, սպիտակուցները՝ 5-20%՝ 1-ից 3 տարեկան երեխաների, 10-30%՝ 3-ից 6 տարեկանների համար: Ճաշացուցակը մանկապարտեզները պետք է կազմեն 10-12 օրվա համար:

Շուրջօրյա գործող նախադպրոցական խմբերի երեխաների համար սնունդը պետք է կազմակերպվի օրը 4-5 անգամ, իսկ սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։

Նախադպրոցական խմբերի երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ տաք ուտելիք ընդունեն: Միաժամանակ սննդընդունման ժամանակ աղը չպետք է երեխաների համար հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, և ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:

Արգելվում են կոֆեին պարունակող ըմպելիքները, այդ թվում թեյը, կրեմային հրուշակեղենը, շոկոլադը և շոկոլադապատ արտադրանքը: Թույլատրվում են միայն մրգային հիմքով աղանդերները, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ:

Զանգվածային վարակիչ հիվանդություննից և սննդային թունավորումներից խուսափելու համար արգելվում է պարենային այնպիսի սննդամթերքի օգտագործումը, որոնց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերը բացակայում են, ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու, հավի ձու՝ անլվա կճեպով,  թերխաշ և հում ձու, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ, կրեմային հրուշակեղեն՝ տորթեր, հրուշակներ, դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ,  մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ), մակարոն աղացած մսով, սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ, երշիկեղեն, սառեցված մսամթերք և ձկնամթերք, հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք), պաղպաղակ, ժելե, կարամել, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, կաթ՝ առանց եռացման, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար, կաթնաշոռ՝ չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ, հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն, տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ:

Զանգվածային ոչ վարակիչ հիվանդություններից խուսափելու համար արգելվում է օգտագործել տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բլինչիկներ, չիպս, մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ, մարգարին, խոհարարական ճարպ և տրանսճարպեր, սպրեդ, քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ և այլ կծու համեմունքներ, էներգետիկ ըմպելիքներ, գազավորված ըմպելիքներ՝ ավելացված շաքարով, գետնանուշ և ծիրանի կորիզի միջուկ, մաստակ, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:

Սնունդը պատրաստելու ընթացքում բանջարեղենը պետք է կրկնակի լվանալ 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, իսկ մաքրած բանջարեղենը ջրում թույլատրված է պահել 2 ժամից ոչ ավելի: Հում կանաչին, որը ենթակա չէ թերմիկ մշակման(այսինքն եռացման), պետք է 10 րոպե պահել  3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրել հոսող ջրով:  Բրինձն ու մակարոնեղենը եփելու ընթացքում ջուրը պետք է առնվազն 6 անգամ ավելի շատ լինի եփվող զանգվածից, իսկ եփելուց հետո չպետք է լվանալ:

Հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները թույլատրվում է պահել սառնարանում 30 րոպեից ոչ ավելի՝ 4±2° C ջերմաստիճանի պայմաններում: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո արգելվում է կրկնակի տաքացնել: Աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի թույլատրվում օգտագործել, իսկ կաթնաշոռը թույլատրվում է օգտագործել ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մանկապարտեզի խոհարարը յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարում է նմուշառում: Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում՝ թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինայի նկատմամբ:

Նախադպրոցական խմբերում սննդի կազմակերպման և կիրառման պատասխանատուն մանկապարտեզի ղեկավարն է, իսկ ճաշացուցակի մշակման պատասխանատուն՝ ղեկավարը կամ իր նշանակած անձը: Սննդի կազմակերպման գործընթացը պետք է հսկի հաստատության բուժաշխատողը: Առողջ սննդի կազմակերպման և ճաշացուցակ կազմելու նոր պահանջները վերաբերում են բոլոր նախադպրոցական հաստատություններին:

 

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...