Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խիստ վտանգավոր է. Ոսկանյան

4 Հունվարի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝ «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։
Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական նմուշ է, քանի որ՝
1. Հայաստանի ներսում՝ որպես այն ներկայացնող, «սահմանվում» են երկու առանձին սուբյեկտներ՝ կառավարություն և ժողովուրդ, ինչի «տրամաբանությամբ» ստացվում է, որ կառավարությունը լիարժեք լեգիտիմություն չունի ներկայացնելու և չի ներկայացնում իրենից տարբեր և առանձին սուբյեկտ դիտարկվող ժողովրդին, ուստի խաղաղությունը կառուցվում է հայաստանյան երկու սուբյեկտների հետ։
2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից «խոսել» Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։
3. Բացահայտորեն փորձ է կատարվում խաղաղության հաստատումը ներկայացնել ոչ թե երկկողմ, այլ միակողմանի գործընթաց, որտեղ միակ կամ հիմնական՝ այլն էլ «բարի», դերակատարը հենց Բաքվի բարբարոսական վարչախումբն է, որը և որոշում է, թե ինչ սուբյեկտների հետ պետք է առանձին-առանձին կառուցի այդ խաղաղությունը։
Հետևաբար, խնդրո առարկա նախադասությունը ոչ թե խաղաղասիրական հայտարարություն է, այլ հիբրիդային հարձակման հստակ օրինակ, որի միջոցով, ըստ էության, կասկածի է ենթարկվում Հայաստանի պետական կառուցակարգերի լեգիտիմությունը, միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին, խթանվում ներհայաստանյան պառակտում, և ի վերջո՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև միջազգային հանրության աչքում ներկայանում է՝ որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ»:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ընդհանուր առմամբ ավելի քան 60 հազար տոննա բեռ է տեղափոխվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրա մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նա նշել է նաև, որ...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...