Եվրամիության խորհրդի նախագահությունն անցնում է Կիպրոսին

2 Հունվարի, 2026

Կիպրոսը կգլխավորի Եվրամիության խորհուրդը «միության համար նշանակալի և վճռորոշ պահի», ուստի հանրապետության կառավարությունը ձգտում է հնարավորինս շուտ հասնել իր աշխատանքի տեսանելի արդյունքների։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը, հայտնում է Euronews-ը։

Նա ընդգծել է. «Այս վեց ամիսների ընթացքում մեզ համար ամենակարևորը արդյունքներ տեսնելն է։ Ավարտելով նախապատրաստական աշխատանքները՝ մենք այժմ կենտրոնացած ենք արդյունքների և մեր նպատակների վրա՝ եվրոպական ինքնավարության հասնելը և ԵՄ-ի բաց լինելն աշխարհի համար։ Մենք լիովին պատրաստ ենք համագործակցել մեր մյուս գործընկերների՝ մնացած 26 անդամ պետությունների, Հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի հետ՝ կրկնում եմ, արդյունքների հասնելու համար»։

Քրիստոդուլիդիսը հերթական անգամ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։

Նա նաև ասել է. «Կիպրոսը կատարելու է իր ինստիտուցիոնալ դերը (և հանրապետությունը շատ լավ գիտի՝ ինչպես դա անել), և Թուրքիային վերաբերվելու է որպես թեկնածու երկրի, ինչպիսին նա կա։ Ես ակնկալում եմ, որ Թուրքիան նույն կերպ կվարվի ԵՄ ինստիտուցիոնալ նախագահության նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»

2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը, գրում է «Հետք»-ը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ,...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...