Թող Բարձրյալը մեր Հայրենիքը պահի հզոր, ազգը՝ անսասան, եկեղեցին՝ պայծառ. Արամ Ա

1 Հունվարի, 2026

Մեծին Տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ 2026 նոր տարում անդրանիկ սուրբ պատարագն է մատուցվել Մայրավանքում։

«Աստուածային օրհնութեամբ թևակոխեցինք 2026 Նոր Տարին՝ մեր ետին թողնելով անցեալը՝ իր դժուարութիւններով ու յաջողութիւններով, տխրութիւններով ու երջանկութիւններով։ Նոր Տարին մեր առջև կը բացուի նոր յոյսերով ու սպասումներով, նոր ծրագիրներով ու օրհնութիւններով։

Արդարև, 2026 նոր տարուան առաջին օրը՝ Հինգշաբթի, 1 Յունուարի առաւօտեան ժամը 10:00-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ տարուան անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և մասնակցութեամբ միաբան հայրերու, դպրեվանեցիներու ու հաւատացեալներու։ Պատարագիչն էր Հոգշ. Տ. Դաւիթ Աբղ. Ասայեան։

Յաւարտ Սուրբ Պատարագին, վեհարանի դահլիճին մէջ համախմբուելով՝ Հոգշ. Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեան թարգմանը հանդիսացաւ ներկաներուն և ընթերցեց ուղերձ մը։ Ողջունելէ ու շնորհաւորելէ ետք Վեհափառ Հայրապետը, միաբան հայրերն ու ներկաները՝ ըսաւ, թէ գեղեցիկ է տարուան առաջին ողջոյնը ստանալ եկեղեցիէն՝ Տիրոջ տունէն։ Ուստի, եկէք Քրիստոսի սիրով ողջունենք իրար, որ իր մէջ կ՚ընդգրկէ խաղաղութիւն, որ աշխարհի տուած խաղաղութենէն տարբեր է։ Հայր սուրբը անդրադարձաւ հայրապետական հռչակագիրին՝ «Հոգևոր Կեանքի Վերանորոգումի Տարի»ին կարևորութեան՝ ﬔր ընտանիքներու, ﬔր կառոյցներու ու կազմակերպութիւններու և մեր եկեղեցւոյ կեանքին մէջ։ Աւարտին, ան յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Սուրբ Աթոռի զինուորագրեալ ﬕաբաններուն և հաւատաւոր ժողովուրդին, շնորհաւորեց Հայրապետին Նոր Տարին՝ մաղթելով ընդ երկար գահակալութիւն, կատարեալ առողջութիւն, նոր ծրագիրներու յաջողութիւն և ալեկոծ ծովերուն դիմաց յաջող նաւավարութիւն։

Ապա, Նորին Սրբութիւնը իր հայրապետական պատգամը յղեց։ Ան փառք ու գոհութիւն առաքեց Ամենակալին, որ մեզ տարի մը ևս արժանացուց իր անսահման օրհնութեան ու սիրոյն։ Հայրապետը անդրադարձաւ նոր տարուան խորհուրդին և անկէ եկող պատգամին։ Ան ըսաւ, որ նոր տարին առիթ է վերատեսութեան ենթարկելու մեր կեանքը և սրբագրելու այն ինչ որ սխալ էր։ Նոր տարին իւրաքանչիւր անհատի, կազմակերպութեան և ազգի համար վերանորոգուելու հրաւէր է՝ Աստուծոյ օրհնութեամբ և Անոր Միածին Որդւոյն աշխարհ բերած երկնային շնորհներով, ճշմարտութիւններով ու արժէքներով։ Անցնող տարին մեր ժողովուրդի կեանքին երկնակամարը ամպամած էր, յատկապէս Հայաստանի մէջ. մաղթանքս ու աղօթքս է, որ մեզմէ հեռանան ամէն տեսակ մութ ամպեր և մեր կեանքը լեցուի գարունով, նոր մտածումներով։

Թող մեր կեանքը շաղախուի եղբայրական սիրով, ազգային, ընդհանրական և գերագոյն արժէքներով ու իտէալներով։ Մաղթանքս է նաև, որ բացուող նոր տարին մեր ժողովուրդին համար ըլլայ նոր իրագործումներով ու յաջողութիւններով լեցուն տարի մը՝ Հայրենիքէն սկսեալ մինչև սփիւռս աշխարհի։ Հետևաբար, թող Ամենակալը մեր Հայրենիքը պահէ հզօր, մեր ազգը՝ անսասան, մեր եկեղեցին՝ պայծառ և մեր ընտանիքները՝ երջանիկ. հիւանդներուն պարգևէ առողջութիւն, գործոց՝ յաջողութիւն և մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն՝ երկար, երջանիկ ու առողջ կեանք, եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Վեհափառ Հայրապետը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

«Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

«Պետք է հասկանալ՝ երեկոյան 21։20-ին զինծառայողների խումբն ի՞նչ գործ ուներ զորամասից դուրս»․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Բանակում այսօր եղել է ողբերգական նոր միջադեպ։ Ֆորմալ իմաստով, տեղի ունեցածը բանակում չէ, այլ զորամասից դուրս, ճանապարհի վրա, ոտեղ զինվորներին վրաերթի է ենթարկել բեռնատարը։ Զինծառայողներից մեկը մահացել է։ Բայց, դա բանակում եղած...

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Կառավարության ծրագրերը չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը․ Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հրապարակումը․ «Մաթեմատիկան ընդդեմ խաբեությունը թրքամետ «Չորրորդ Հանրապետության» համատեքստում կամ ինչպես մի ամբողջ ժողովուրդ «գժի» տեղ դնել։ Հայաստանի իշխանություններն այժմ որոշել են պայքարել նաև մաթեմատիկայի...

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են «Kia EV6», «Kia Forte», «Honda Accord», «Renault Logan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում...

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը...

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։ Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես...