«Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին

28 Դեկտեմբերի, 2025

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Անդրեասյանը և կրտսեր պարեկ Արկադի Աբրահամյանը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի պահին ճանապարհին առկա են եղել ձյան հաստ շերտ և մերկասառույց։

Նմանատիպ նյութեր

Երեկ գիշեր Ճամբարակ տանող ավտոճանապարհին վրաերթի են ենթարկվել զինվորներ․ նրանցից մեկը մահացել է․ ՊՆ

Երեկ գիշեր Ճամբարակ տանող ավտոճանապարհին վրաերթի են ենթարկվել զինվորներ․ նրանցից մեկը մահացել է․ ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։...

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քանի ինքնասպանության փորձի և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել։ Բոլոր...

Սկանդալ և խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել․ «Հրապարակ»

Սկանդալ և խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել․ «Հրապարակ»

Օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։ Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն...

Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ»

Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ թվերն ու գործադիրի խոստումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն։ Սակայն երբ խնդրեցինք ցույց տալ՝ կոնկրետ ինչ ապրանք, ինչ քանակով...

Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում․ «Հրապարակ»

Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել: Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից...