Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

27 Դեկտեմբերի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։

Այսպես.

  • Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով: Սակայն ՏԱՑ-ի աճն ապահովող երկու կարևոր գործոններ՝ շինարարության բարձր աճի տեմպը և արդյունաբերության վերականգնումը հիմնված են անկայուն գործընթացների վրա:
  • Արդյունաբերության աճի տեմպն արագանում է, թեև դրա հիմքում ընկած գործոններն անկայուն են: Արդյունաբերության ոլորտը սկսել է արագ վերականգնվել, և արդեն իսկ գրանցվում են դրական աճի ցուցանիշներ: Սակայն վերջին ամիսների աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության «հիմնային մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճով, որն ընթացիկ տարվա հոկտեմբերին ապահովել է մշակող արդյունաբերության 20.8% աճի 18.4 տոկոսային կետը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ոսկու և այլ մետաղների վերաարտահանմամբ։
  • Տնտեսության արտահանելի հատվածի դրական զարգացումները դեռևս շատ փոքր են։ Թեև արտահանման և ներմուծման ցուցանիշները արդեն իսկ դարձել են դրական և կտրուկ արագացել են, դրանք դեռևս բավարար չեն արտաքին առևտրի վերականգնման և առողջ աճի մասին խոսելու համար: Մասնավորապես, եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 2.2%: Նմանատիպ ցածր աճ ունի նաև ներմուծման ճշգրտված ծավալը՝ 3.6%: Այդ ցուցանիշները բավական ցածր են և ցույց են տալիս, որ նշանակալի դրական զարգացումներ ոլորտում դեռևս չկան:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Նմանատիպ նյութեր

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

«Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախկինում շքանշանով պարգևատրում էին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, «Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար։ Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է շքանշանով պարգևատրվել հայրենիքին իբր...

Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող դիտվել որպես պատերազմի առիթ․ Արթուր Խաչատրյան 

  «Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավունքները մեզ համար՝ «Հայաստան» դաշինքի համար, միշտ ունեցել են կարևորագույն նշանակություն։ Մեր համոզմունքն այն է, որ մինչև մեր...

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով...

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը. Խալիլ Շիրղոլամի

Մենք կարծում ենք, որ Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ընդհանուր մոտեցումներ ունենք տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցում։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների...

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...