ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ

26 Դեկտեմբերի, 2025

ArmLur.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ վաղ առավոտյան ինտենսիվ գործողություններ էին նախաձեռնվել քննչական մարմինների կողմից և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին երկու տեղակալների վերաբերյալ ձերբակալման որոշումներ էին կայացվել:

Հետագայում պարզ դարձավ, որ խոսքը չէր վերաբերում պարզապես ձերբակալումներին, այլ Վախթանգ Միրումյանը և Սամվել Ավետիքյանը ձերբակալվել էին՝ կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։

Ըստ նրանց մտերիմների ակնհայտ է, որ տևական ժամանակ է, որևէ անհատականացնող, մեղմացնող հանգամանքներ հաշվի չեն առնվում, ինչպես օրինակ, որ երկու անձինք նախկինում երբեք արատավորված չեն եղել, դրական են բնութագրվում, ունեն ընտանիք, թոռնիկներ:

Ինչևէ, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Վախթանգ Միրումյանը և Սամվել Ավետիքյանը ձերբակալվել և կալանքի միջնորդություն էին ներկայացրել դեռևս 2018 թվականին քննված, ավարտված գործով, միշտ հասանելի են եղել քննչական մարմինների համար և արդյունքում Դատարանները մերժել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը:

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...