Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում. «Իշխանություն» լրատվական

25 Դեկտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում.

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանի և Վահագն Ազիզյանի նկատմամբ՝ խոշոր չափերի խարդախության, ծառայողական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որպես պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումարի հափշտակության համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ տվյալ անձինք, աշխատելով արդարադատության նախարարությունում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել են պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումար:

Կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած անձինք ազատության մեջ են, քանի որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Պետական լծակները օգտագործելով պետությանը վնաս հասցրած պաշտոնատար անձինք շարունակում են ազատության մեջ մնալ, մինչդեռ իշխանությանը քննադատող, մի «թթու խոսք» ասող քաղաքացիները անմիջապես կալանավորվում են։ Իրավապահների այս գործելակերպը վկայում է, որ Հայաստանում օրենքը գործում է ոչ թե հանուն պետության, այլ ծառայում է իշխանության շահերի սպասարկմանը:

Նախարարությունից «Իշխանությանը» հայտնեցին, որ հիշյալ անձանցից մեկը 2023թ.-ից այլևս չի աշխատում ԱՆ պետական ռեգիստրում»:

Նմանատիպ նյութեր

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...