Չկատարված վճարումները ստվերել և հանրությանը ներկայացրել են երևակայական մեծ պարգևավճարների ֆոնին. հայտարարություն

23 Դեկտեմբերի, 2025

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն արձագանքել է պարգևավճարների վերաբերյալ ՊՆ մամուլի քարտուղարի հայտարարությանը․ «ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ նախարարությունում տրվել են միլիարդավոր դրամների պարգևավճարներ՝ ըստ էության նաև հեգնական երանգով անդրադառնալով այն լրատվամիջոցներին, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել են զինծառայողների սոցիալական խնդիրները։

Այս հայտարարությունը մտահոգիչ է հատկապես այն իրողության ֆոնին, որ տարիներ շարունակ զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց չեն տրամադրվել օրենսդրությամբ սահմանված արձակուրդային վճարումները։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն պարտավոր է աշխատողին վճարել միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է միջին օրական աշխատավարձի և տրամադրվող արձակուրդի օրերի թվի բազմապատկմամբ։
Միաժամանակ օրենքը հստակ սահմանում է, որ այլ իրավական ակտերով նախատեսված առավել նվազ բարենպաստ կարգավորումները իրավական ուժ չունեն։
Այս համատեքստում ՊՆ մամուլի քարտուղարի հրապարակումը կարելի է դիտարկել որպես հերթական PR գործողություն՝ նպատակ ունենալով օրենսդրորեն պարտադիր, սակայն չկատարված վճարումները ստվերել և հանրությանը ներկայացնել երևակայական մեծ պարգևավճարների ֆոնին։
Կարելի է ակնկալել, որ մոնիթորինգ իրականացնող համապատասխան ստորաբաժանումները մամուլի քարտուղարի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն և կհստակեցնեն, թե մեր աջակցությամբ քանի պահեստազորի զինծառայող է ՊՆ-ից ստացել փոխհատուցում տարիներ շարունակ սխալ հաշվարկված և չվճարված արձակուրդային օրերի (օրացուցային–աշխատանքային) համար։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչու նախարարությունը միջոցներ չի ձեռնարկում խնդիրը համակարգային կերպով կարգավորելու ուղղությամբ՝ այդպիսով հարկատուներին զերծ պահելով ավելորդ ֆինանսական բեռից՝ դատական ծախսերի տեսքով։
Հույս ունենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ համագործակցելով ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության հետ, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների իրենց նախընտրական ծրագրերում կներառեն զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված աշխատանքային իրավունքների վերականգնումը՝ ստանձնելով հստակ քաղաքական պարտավորություն վերջիններիս հանդեպ։
Հ.Գ. Տվյալ անձը կարծես Արծրուն Հովհաննիսյանի որդին լինի։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
23.12.2025 թ.

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել...