Առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների. Արմեն Այվազյան

22 Դեկտեմբերի, 2025

«Հայաստանի ժողովրդին, կարելի է ասել, վիճակվեց մի գրեթե պատմական իրադարձություն՝ մեկ ամբողջական, համեմատաբար հանգիստ կիրակի։ Պատճառը բավականին ուսանելի է․ հանկարծ պարզվեց, որ երկիրը Փաշինյանի ֆիզիկական բացակայության պայմաններում կարող է ապրել առանց ցնցումների, նյարդային պոռթկումների ու արհեստական լարվածության»,- գրել է ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

Նա շարունակել է. «Իսկ նրա քպ-ական խունտայի ազգուրաց անդամներն ու նրանց միացած հերձվածող չարքեպիսկոպոսները, ինչպես երևում է, դեռևս բավարար «քաշ» և ինքնավստահություն չունեն, որպեսզի իրենց վրա վերցնեն ամբողջ երկրի անդորրն այդչափ կոպտորեն ու լկտիորեն խաթարելու համարձակությունն ու պատասխանատվությունը։ Առանց «առաջնորդի» աղմուկն ու քաոսն զգալիորեն և ինքնաբերաբար մարեցին։

Եվ որքան ավելի հանգիստ, կանխատեսելի ու մարդկային կլիներ մեր առօրյան, եթե Փաշինյանը վերջնականապես ու անդառնալիորեն հեռանար պետական ու քաղաքական ասպարեզից՝ իր հետ տանելով նաև մշտական սթրեսի մեզ պարտադրվող ռեժիմը։

Պետք է հուսալ, որ այդպես էլ լինելու է, և նրա հեռացումից հետո, ի թիվս այլ հիմնախնդիրների բարեհաջող հանգուցալուծման, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դեռ երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել՝ առանց իշխանության անօրինական պարտադրանքների և առանց հակաեկեղեցական ու հակահայկական չարեփոխիչ բռնազավթումների ու բռնաճնշումների։

Սակայն պետք չէ պատրանքների մեջ ընկնել․ հայ ժողովրդին մեկ հանգիստ օր «նվիրելը», հավանաբար, անվճար չի լինի։ Կարելի է գրեթե վստահ ասել, որ առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ։ Անվրդով և պատրաստ լինենք»։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...