Հայկական ավիաընկերությունները շարունակվում են ներառված մնալ ԵՄ «սեւ ցուցակում». «Հետք»

19 Դեկտեմբերի, 2025

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար, գրում է Հետքը»։

Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ — EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:

Հայկական կողմը 2021-ին EASA-ի հետ համագործակցության ծրագիր էր ստորագրել, որն իրականացվել է 2022-2023 թթ.: Այն պետք է աջակցեր մերոնց՝ համապատասխան բարեփոխումներ անելու եւ արդյունքում «սեւ ցուցակից» դուրս գալու համար: Սակայն 2024-ի հունվարին Հայաստան ժամանած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի աուդիտորները EASA-ի հետ 2022-2023 թթ. համագործակցությունն անբավարար են համարել՝ հիմնավորելով, որ եվրոպական կողմի ներկայացուցիչները համապատասխան որակավորում չեն ունեցել: Հայաստանն այս անգամ հայտնվել է ICAO-ի «սեւ ցուցակում» հայտնվելու իրական ու գրեթե անխուսափելի վտանգի տակ: Այդուհանդերձ, մի շարք եվրոպական երկրների հետ երկկողմանի համագործակցության ու նաեւ ԵՄ-ի աջակցության շնորհիվ ՔԱԿ-ի ներկայացուցիչները 5 ամսում կարող են իրականացրել բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ հայկական ավիացիան չի հայտնվել ICAO-ի «սեւ ցուցակում»:

«Ապացուցեցինք, որ «սեւ ցուցակի» մեջ չենք, ավելի բարձր ենք: Թե՛ ICAO-ի, թե՛ գործընկեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից ստուգվել են մեր բոլոր ավիաընկերությունները: Պարզվեց, որ Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որ ունենա Level 1 finding (առաջին մակարդակի խախտում, որի հայտնաբերման պարագայում հարկ կլիներ հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ ավիաընկերության գործունեությունը): Այսինքն՝ հայկական ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին: ICAO-ն ասաց՝ ձեր թռիչքային պիտանիության ու թռիչքային գործունեության ոլորտները նորմալ են, ձեր վերահսկողական ֆունկցիաները լավ են: Մենք սրանց պատճառով ենք գտնվում ԵՄ «սեւ ցուցակում»»,- անցյալ տարի «Հետքին» պատմել էր Միհրան Խաչատրյանը:

ICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:

Երբ Միհրան Խաչատրյանին նախորդ տարի հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ ICAO-ի «քննությունը» հաջող անցնելուց հետո ՔԱԿ-ը ձախողի ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու հարցում, Խաչատրյանն արձագանքել էր. «Իրենք պիտի ասեն, որ համաձա՞յն չեն ICAO-ի որոշման հետ»:

Սրանից շուրջ մեկ տարի անց՝ այս ամսվա սկզբին, «Հետքի» դիտարկմանը, որ ICAO-ն դրական է գնահատել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում կատարված փոփոխությունները, հետեւաբար երբ կարելի է ակնկալել հայկական ավիացիայի դուրսբերումը եվրոպական «սեւ ցուցակից», ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արձագանքել է, որ սա տեխնիկական հարց է, եւ որքան էլ վերջնական քաղաքական որոշումը կայացնում է Եվրահանձնաժողովը, անհրաժեշտ է, որ դրանից առաջ հայկական կողմը հասցեագրի եվրոպացի մասնագետների կողմից առաջադրված բոլոր տեխնիկական կետերը: Մյուս կողմից, ըստ աղբյուրի, ԵՄ մարմինները գործում են ICAO-ից անջատ:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ մեր նույնատիպ հարցին պատասխանել է այսպես. «Հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, եւ մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ: Քանի դեռ այդ ամենը չի արվել, որոշում դեռ չկա: Եվս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ թռիչքային անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի»:

Սակայն Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պնդում է, որ եվրոպացիները վերջին գնահատողական այցի ժամանակ թե՛ ՔԱԿ-ում, թե՛ հայկական ավիաընկերություններում չեն գտել թռիչքային անվտանգությանը սպառնացող խնդիրներ:

Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ՔԱԿ-ը 2024-ի հոկտեմբերին դիմել է DG MOVE-ին (Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինություն)՝ նախաձեռնելով հայկական ավիաընկերությունները ԵՄ «սեւ ցուցակից» դուրս բերելու գործընթացի մեկնարկը։

2024-ի նոյեմբերին տեղի է ունեցել DG MOVE-ի հետ առաջին հանդիպումը՝ 2020-ից հետո իրականացված ուղղիչ գործողությունները վերանայելու, միջազգային թռիչքային անվտանգության ստանդարտներին դրանց համապատասխանությունը գնահատելու եւ վավերացնելու նպատակով։ Ինչպես «Հետքին» փոխանցել է Մ. Խաչատրյանը, այս հանդիպումից հետո՝ 2024-ի դեկտեմբերին, ՔԱԿ-ը կատարած ուղղիչ գործողությունները եւ դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերը պաշտոնապես ներկայացրել է DG MOVE-ին՝ վավերացնելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար։

Դրանից 4 ամիս անց՝ այս տարվա ապրիլին, ՔԱԿ-ին են տրամադրվել վերջինիս ներկայացրած փաթեթի գնահատման արդյունքները: Ըստ այդմ՝ DG MOVE-ն առաջարկել է այս տարվա սեպտեմբերի 1-5-ը գնահատողական այց կատարել Հայաստան, որի ընթացքում նախատեսվել է իրականացնել ամբողջական գնահատում (Full Scope Assessment)։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...