Գործող իշխանությանը՝ դադարեցրե՛ք խաղալ կրակի հետ. եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ. հարգե՛ք Եկեղեցու սրբությունը. հայտարարություն

19 Դեկտեմբերի, 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել որտեղ ասվում է. «Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա։ Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող։

Մենք սա որակում ենք որպես հոգևոր դավաճանություն։ Սուրբ Էջմիածինը թատերաբեմ չէ սցենարներ խաղալու, ամբոխներ հրահրելու կամ «փողոցային ճնշմամբ» կաթողիկոսական գահը սասանելու համար։ Սա պառակտման գիտակցված սերմացանություն է, որն իրականացվում է ազգային միասնության հաշվին։

Խիստ դատապարտելի է, որ այս եկեղեցաքանդ արշավը սնվում է ուղիղ պետական մակարդակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չուղղորդված», բայց հրապարակային աջակցությունն ապստամբ եպիսկոպոսներին ոչ այլ ինչ է, քան ցինիկ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, հատկապես պետական ռեսուրսները այս սատանայական գործին ծառայեցնելով և ոտնակոխելով մեր սահմանադրության կողմից եկեղեցու ինքննուրույնությունն ու անկախությունը երաշխավորող բոլոր դրույթները։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում ոստիկանական պատնեշների և «Վեհափառ» վանկարկող հավատավորների ներկայությունը փաստեց մեկ բան՝ ժողովուրդը թույլ չտվեց սրբապղծությունը։ Սրբավայրերը քաղաքական հաշվեհարդարի դաշտ դարձնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՐՁԸ.

Դավաճան եպիսկոպոսներին. դուք կրում եք անձնական և պատմական պատասխանատվություն հավատավոր ժողովրդին իրար հակադրելու և Մայր Աթոռի հեղինակությունը վաճառքի հանելու համար։ Այս առիթով մենք խիստ պահանջ ունենք Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից՝ կիրառել տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև կարգալույծ հռչակելը։

Գործող իշխանությունից. դադարեցրե՛ք խաղալ կրակի հետ։ Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ, ոչ էլ ձեր խաղավայրը։ Հարգե՛ք Եկեղեցու սրբությունը, քանի դեռ պառակտումն անդառնալի չի դարձել։

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. պետական համազգեստը չպետք է ծառայի որպես վահան՝ մեկ անձի քաղաքական շահերը սպասարկելու համար։ Պահանջում ենք պահպանել բացարձակ չեզոքություն և չսպասարկել նեռի դիվային ծրագրերը:

Հայ հավատավոր ժողովրդին. եղե՛ք արթուն և սթափ։ Մայր Աթոռը մեր հոգևոր ամրոցն է՝ պարգեվված մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից, ոչ թե մեկ մոլագարի «մասնավոր նախագիծը»։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր հավատքը դառնա մանրադրամ։

Հատականշական է, որ երեկվա ամբողջ դավը հյուսվեց և իրագործվեց հինգշաբթի երեկոյան ժամը 17-ին՝ նույն օրը և ժամին, երբ վերնատան մեջ Հուդան դավաճանեց մեր Տիրոջն ու Փրկչին՝ վերջին խորհրդավոր ընթրիքի ընթացքում»:

 

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...