Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է

18 Դեկտեմբերի, 2025

Բագրատ սրբազանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 8-ին:

Նշենք, որ Իգոր Սարգսյանին ու Կարո Օկոպմուշյանին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան, որովհետև գործուղվել են Էջմիածին. 18 բռնադատվածների նիստը կրկին հետաձգվել է:

«Իրենք չեն կարողանում, որովհետև իրենց ծառայությունը ստիպված կապված է լինում այլ դեպքերի և միջադեպերի հետ, մարդկանց հանում են իրենց ծառայությունից վստահաբար, չեն կարողանում իրենց առաջնային պարտականությունը կատարել, վկան՝ այսօր Իգոր Սարգսյանի և Կարո Օկումուշյանի բացակայությունն է։

Չեմ կարծում, որ այսպիսի կարևոր դատական նիստին իրենք կարող են բացակա լինել՝ իրենց կամքով, ուրեմն, խաթարված է համակարգը, որովհետև իրենք կատարում են այլ պարտականություններ՝ իմ գնահատմամբ, հավանաբար, իրենց զորահավաքագրել են՝ գնալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ այդ խայտառակ միջադեպին մասնակից լինելու, միգուցե՝ կարգ պահպանելու տեսքով, բայց դրանից տուժում է դատական պրոցեսը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ իրենց շահագրգռվածությունն է, որ դատական գործընթացը շուտ ավարտվի, ամեն օր սպասում է այդ «չապացույցների» հետազոտմանը և այն մարդկանց դեմքերը տեսնելուն, որոնք պնդում էին, թե իրականությունն այլ է։

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ նկատեց՝ այն, որ տիրադավները գնացել են Մայր Աթոռ, Բագրատ Սրբազանն ու 17 արդարները պայքարում էին այդ օրը կանխելու համար, քանի որ Բագրատ Սրբազանը մեծ հեղինակություն էր եկեղեցում և ժողովրդի համար։

«Մենք այսօր կալանքի տակ ենք, որ սատար կանգնի Եկեղեցին»,- նշեց Սարգսյանը։

Սրբազնաը և Սարգսյանը կոչ արեցին՝ կանգնել եկեղեցու կողքին։

 

 

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...