Վրթանես Աբրահամյանը, Գևորգ Սարոյանը և Վազգեն Միրզախանյանը հեռացվել են. NEWS.am

18 Դեկտեմբերի, 2025

NEWS.am-ի տեղեկություններով՝ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից կաթողիկոսի որոշմամբ հեռացվել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը։

Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտարարել էր՝ նկատի ունենալով, որ 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով հնարավոր չի եղել գումարել օբյեկտիվ պատճառներով, Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։

Նմանատիպ նյութեր

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

«Սիրելի՛ գյումրեցիներ, Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց...

Ղրղզստանի նախագահը Հայաստանում է

Ղրղզստանի նախագահը Հայաստանում է

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն այսօր առավոտյան այցելել է Հայաստանի նախագահի պաշտոնական նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեում։ Նրան դիմավորել է Փաշինյանը։ Ղրղզստանի նախագահի պատվին նստավայրի մոտ պատվո պահակ են կանգնեցրել և կարմիր գորգ...

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել ․ «Հրապարակ»

ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։ Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են,...

«Պատրաստվեք պատերազմի»․ Սուրեն Սարգսյանը՝ Իրանի հայտարարության մասին

«Պատրաստվեք պատերազմի»․ Սուրեն Սարգսյանը՝ Իրանի հայտարարության մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին։ Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։ Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես, որպես հաշվարկված...

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ,...