Խորհրդարանը  250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր է վավերացրել

17 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում վավերացրել է  «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումների» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում Ասիական զարգացման բանկը Հայաստանին 250 միլիոն դոլար կտրամադրի։

Հայաստանը, Կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի որոշման շրջանակներում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր է իրականացնում։ Ներկայումս ծրագրի շրջանակներում սերտիֆիկատներ են ստացել 3100 ընտանիք, որոնցից 1140-ն արդեն իրացրել են դրանք։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից արդեն ավելի քան 2 միլիարդ դրամ է վճարվել։ 250 միլիոն դոլարի վարկը կտրամադրվի հետևյալ պայմաններով.

Վարկի տոկոսադրույքը՝ լողացող։

Վարկի տրամադրման վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31։

SOFR + 0.8% մարժա (հաշվի առնելով SOFR-ի տոկոսադրույքը 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ 4.13%): Վարկի լողացող տոկոսադրույքը՝ 4.93%:

Պահուստային վճարը կկազմի տարեկան 0.15%: Այն կհաշվարկվի չօգտագործված վարկի գումարի վրա: Հիմնական գումարը կմարվի 34 հավասար կիսամյակային վճարումներով (2035 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2052 թվականի հունիսի 15-ը):

Նմանատիպ նյութեր

Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ

Հունիսի 24-ի և 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում...

Ավտովթար՝ Արարատի մարզում.  բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի

Ավտովթար՝ Արարատի մարզում. բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։ «Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով մոտակա բժշկական կենտրոն է տեղափոխվել...

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին։ Ինչպես...

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

ՀԱՊԿ-ն զգուշացրել է Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը զգուշացրել է, որ Արևմտյան երկրների կողմից Հայաստանի դեմ ուղղված անբարյացակամ գործողությունները կարող են լարվածության սրացում առաջացնել Հարավային Կովկասում։ «Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ...

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

ՌԴ-ում երկու ինքնաթիռ է խափանվել. տուժածներ չկան

«Ռոսիա ավիաուղիներ» ավիաընկերության երկու ուղևորատար Superjet ինքնաթիռների շարժիչները 35 րոպե տարբերությամբ խափանվել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ SHOT-ի տվյալներով՝ առաջին չվերթը պատրաստվում էր Մոսկվայից Կազան թռիչքի։ Անձնակազմը շարժիչներից մեկից...