Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործերին միջամտությունը մեզ համար անընդունելի է. Իշխան Սաղաթելյան

16 Դեկտեմբերի, 2025

Երեկ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ԵՄ-ին, խնդրելով՝ աջակցություն ընտրությունների ժամանակ, Մոլդովայի օրինակով կամ փորձով: Ելնելով այս հանգամանքից, պետք է արձանագրենք երեք փաստ.

Նախ, սա ուղիղ միջամտություն է արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին:

Երկրորդ՝ օրվա վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս չունի ժողովրդի կողմից աջակցություն և նույնիսկ պետական, վարչական, ուժային ռեսուրսները բավարար չեն իրենց վերարտադրությունը ապահովելու համար:

Եվ երրորդ՝ ելնելով այս իրավիճակից, իրենք արտաքին ուժերի միջամտությամբ, հենց Մոլդովայի օրինակով, պատրաստվում են առաջիկա ընտրություններին չեզոքացնել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը:

Սա է իրական պատկերը Նիկոլ Փաշինյանի իշխանության, ժողովրդավարության, անկախության և ինքնիշխանության մասին: Եվ ամենևին չզարմանաք, եթե առաջիկայում Ալիևը և Էրդողանը հայտարարեն, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար Նիկոլ Փաշինյանը դիմել է իրենց, ակնկալելով նրանց օգնությունն ու աջակցությունը՝ Հայաստանում Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար:

Իրականում, բայց Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը պետք է որոշի հայ մարդը և որևէ արտաքին միջամտություն, որևէ արտաքին կենտրոնից մեզ համար անընդունելի է և թույլ չենք տալու:

 

Նմանատիպ նյութեր

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն...

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Սևանա լճում գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2-րդ անգամ

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին սոցցանցերում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը: «Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է...

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։...

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

«Վրաստան-Մոսկվա» ավտոբուսի և «ԿամԱԶ»- ի բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել, 38-ը՝ վիրավորվել

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի և «ԿԱՄԱԶ»-ի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը վիրավորվել են, հաղորում է РБК-ն։ Վթարը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասում։ Վիրավորների թվում կա 10 երեխա: Ավելի ուշ հաղորդվեց, որ Ստավրոպոլում ավտովթարից տուժածներից մեկը...

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի...