Մոսկվայի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ զոհ կա

16 Դեկտեմբերի, 2025

Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Գորկի-2 գյուղում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա, հաղորդում են MSK1.RU-ն, TASS-ը և ուժային կառույցներին մոտ կանգնած լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Ուսպենսկայա դպրոցում: MSK1.RU-ն, հղում անելով Տեղեկատվության և երիտասարդության քաղաքականության նախարարությանը, հաղորդում է, որ մեկ աշակերտ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: «112» Telegram ալիքի տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ:

«Օստորոժնո, Մոսկվա» Telegram ալիքը հաղորդում է, որ 15-ամյա դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտի և անվտանգության աշխատակցի վրա։ Զոհը՝ չորրորդ դասարանի 11-ամյա մի տղա է։

Դպրոցի վրա հարձակված դեռահասը սելֆի է արել՝ 4-րդ դասարանի սպանված աշակերտի ֆոնին:

Հարձակվողին արդեն ձերբակալել են։ Ականատեսները պատմել են, որ «ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել»։ Սկզբում հարձակման վայր են ժամանել ոստիկանությունն ու շտապօգնությունը, երեխաներին սկսել են դուրս բերել դպրոցից։ Հետո սկսել են ժամանել երեխաների ծնողները. նրանց, ում չէին կարողանում դուրս բերել դռներով, փորձում էին հանել պատուհանների միջոցով։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Փաշինյանը...

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...