Արցախի պահպանության կոմիտեն պահանջում է անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին. հայտարարություն

16 Դեկտեմբերի, 2025

Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։

Արցախի պահպանության կոմիտեի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք խիստ դատապարտում ենք այն հանգամանքը, որ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում է տեղահանության, կորստի և ազգային աղետի ծանր հետևանքները։ Արցախի թեմի առաջնորդի պարտականությունն է լինել ժողովրդի կողքին՝ ոչ թե ստեղծել այնպիսի տպավորություն, որ թեմի բարձր ամբիոնը վերածվում է քաղաքական օրակարգերի գործիքի։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից ցուցաբերված մոտեցումը, անկախ հետագա մեկնաբանություններից, արդեն իսկ առաջացրել է հանրային արդարացի վրդովմունք, թեմի ներսում՝ լեգիտիմության կասկած, իսկ արցախահայության շրջանում՝ հոգևոր առաջնորդի դերակատարման մերժում։ Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ տվյալ առաջնորդությունը այլևս չի ապահովում թեմի միասնականությունը, հեղինակությունն ու հոգևոր անվտանգությունը։

Ուստի Արցախի պահպանության կոմիտեն.

Պահանջում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից՝ անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդին, քանի որ ստեղծված պայմաններում թեմը չի կարող ղեկավարվել վստահության բացակայությամբ և շարունակական ներքին լարվածությամբ։

Կոչ է անում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ առանց ձգձգման նշանակել ժամանակավոր տեղապահ և ապահովել կանոնական կարգով թեմի բնականոնացման ընթացքը։

Պահանջում է, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հրապարակային, հստակ և փաստարկված պատասխան տա՝ ինչ սկզբունքներով և ինչ պատասխանատվությամբ է առաջնորդվել՝ գիտակցելով, որ Արցախի թեմի առաջնորդի յուրաքանչյուր քայլ ունի ազգային և հոգևոր ծանր հետևանքներ։

Մենք հայտարարում ենք հստակ՝ Արցախի թեմը չի կարող լինել փորձարկումների, անձնական նախաձեռնությունների կամ քաղաքական մանևրների հարթակ։ Երբ առաջնորդը դառնում է բաժանման պատճառ, նա այլևս չի կատարում առաջնորդի առաքելությունը։

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...