Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ Վահագն Սարոյան

16 Դեկտեմբերի, 2025

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունները փաստացի հիբրիդային պատերազմ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ամբողջությամբ օգտագործելով պետական իշխանության վարչական, իրավապահ և մեդիա լծակները:

Իշխանության բաց ճնշումը զուգորդվում է տեղեկատվական գրոհներով, իրավական մանիպուլյացիաներով և ներքին պառակտման սերմանմամբ։

Հիբրիդային պայքարի առանցքը հենց դա է՝ թիրախը ոչ թե ֆիզիկապես ոչնչացնելը, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում լեգիտիմությունից զրկելը։ Հիմա էլ կայք են սարքել ու Եկեղեցու դեմ քարոզ են անում պաշտոնապես:

Ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն ու ծիծաղելի մեղադրանքներով, Եկեղեցու ներսում խթանվում են թունավորման և պառակտման գործընթացներ, իսկ Կաթողիկոսի անձի թիրախավորմամբ փորձ է արվում խարխլել ամբողջ ինստիտուտի հիմքերը, դա միայն Կաթողիկոսի անձը չէ:

Իշխանական մեդիան ներգրավված է համակարգված հակաեկեղեցական քարոզչության ու մանիպուլյացիաների մեջ՝ հասարակական գիտակցության մեջ կեղծ օրակարգ ձևավորելու նպատակով` հաղորդելով աբսուրդային լրջություն:

Եկեղեցու դեմ այս հիբրիդային արշավը, անկախ իշխանությունների մտադրություններից կամ հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում է թշնամուն»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...