Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում. «Հրապարակ»

12 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում հրավիր­ված լսումների ժամանակ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը փակված չէ, եւ կոչ է արել շարունակել պայքարը Արցախի ինքնորոշման եւ արցախցիների վերադարձի համար։ Դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո Համբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ղարաբաղյան հարցը փակված է», վերադարձի թեման՝ «խիստ վտանգավոր», եւ առաջարկեց Ադրբեջանին՝ փակել իրար հետ կապ չունեցող 2 հարց՝ Արցախ վերադարձի եւ «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեմաները։

Սա թերեւս նրան քիչ թվաց եւ երեկ, դեռ Հայաստան չվերադարձած, հրահանգեց ուժայիններին` մտնել Արցախի ներկայացուցչություն՝ խուզարկել։ Մի քանի ժամ տեւած քննչական գործողությունների ընթացքում ՔԿ-ն հրաժարվում էր ասել, թե ինչ գործի շրջանակներում են խուզարկում: Թեեւ ակնհայտ է, որ փորձում էին բռնել արցախցիների վախը, որ չխոսեն Արցախի եւ տունդարձի մասին։ Մենք տեղեկացանք, որ քննիչները ձեռնունայն են դուրս եկել ներկայացուցչությունից, փնտրել են ԱՀ Ներդրումային հիմնադրամի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր, այն դեպքում, որ ԱՀ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը նախորդ տարի ինքնակամ դիմել էր իրավապահներին, թե` ուսումնասիրեք հիմնադրամի գործունեության հետ կապված կասկածները։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Նախագծի համաձայն՝...

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Փոփոխությունների համաձայն՝ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի...

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Արարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում

Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի...

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

Նարեկ Կարապետյանը հրավիրում է աջակիցներին՝ միասին քննարկելու պայքարի ճանապարհները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը աջակիցներին ուրբաթ օրը ժամը 1-ին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու վերցնել մանդատները, թե ոչ։ «Քննարկելու ենք նաև մեր պայքարի ճանապարհները, իհարկե, օրենքի շրջանակներում։ Կարծում եմ, որ կլինի շատ էմոցիոնալ,...