Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող արժեքով սեփական տներ․ Րաֆֆի Ասլանյան

10 Դեկտեմբերի, 2025

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։ Մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլլարի, ընդհուպ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող արժեքով սեփական տներ, մի քանի բնակարաններ, լավ, թեկուզ մասամբ հիփոթեքով, այն ի վերջո փակել է պետք։

Ինքս երկար տարիներ եղել եմ պետական ծառայության մեջ, զբաղեցրել եմ շատերիցդ ավելի բարձր ու հատկապես ազդեցիկ, լծակներ ունեցող պաշտոններ, մասնավորապես Շիրակի մարզի, ապա Երևան քաղաքի դատախազն եմ եղել, ՀՀ գլխավոր դատախազության տարբեր վարչությունների պետ, մինչ այդ էլ եղել եմ քննիչ, դատախազության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ և այլն։ Սակայն պետական ծառայության ընթացքում որևէ անշարժ գույք՝ տուն, բնակարան, կամ շոշափելի նյութական արժեք ձեռք չեմ բերել, իմ սոցիալական վիճակում որևէ էական փոփոխություն չի եղել, մինչև օրս էլ ապրում եմ իմ հորական տանը, որտեղ անցել է պատանեկությունս, երիտասարդությունս ու վստահաբար՝ նաև ծերությունս, քանի որ աշխատանքի դիմաց օրինական կարգով, պետության կողմից տրված դրամական բավարարումն ինձ չէր կարող այլ հնարավորություն ընձեռել։

Նշվածի համար իհարկե շատ հպարտ եմ, հակառակն եմ անբարոյականություն համարում։ Ասածս հստակ ապացուցելի երևույթ է, ունեմ շրջապատ, հարազատներ, մտերիմներ, հարևաններ, ծանոթներ, ովքեր ինձ թույլ չեն տա ստել։ Բայց դարձյալ անդրադառնամ ձեզ՝ ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին, բայց միաժամանակ պնդում եք, թե իբրև կոռուպցիան ատող եք։ Գուցե այն կարծիքին եք, որ շնորհակա՞լ պետք է լինենք, որ «նախկին» որոշ օդիոզ պաշտոնյաների նման դեռ չունեք մի քանի միլիոն դոլլարանոց դղյակներ, ունեցվածք կամ ի՞նչ իմանանք, որ չունեք ու պարզապես ՀՀ-ում ցուցադրելու հարցում նրանց նման «միամիտ» չեք։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...