ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին. Րաֆֆի Ասլանյան

10 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։

Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։ Մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի, ընդհուպ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող արժեքով սեփական տներ, մի քանի բնակարաններ, լավ, թեկուզ մասամբ հիփոթեքով, այն ի վերջո փակել է պետք։

Ինքս երկար տարիներ եղել եմ պետական ծառայության մեջ, զբաղեցրել եմ շատերիցդ ավելի բարձր ու հատկապես ազդեցիկ, լծակներ ունեցող պաշտոններ, մասնավորապես՝ Շիրակի մարզի, ապա Երևան քաղաքի դատախազն եմ եղել, ՀՀ գլխավոր դատախազության տարբեր վարչությունների պետ, մինչ այդ էլ եղել եմ քննիչ, դատախազության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ և այլն։

Սակայն պետական ծառայության ընթացքում որևէ անշարժ գույք՝ տուն, բնակարան, կամ շոշափելի նյութական արժեք ձեռք չեմ բերել, իմ սոցիալական վիճակում որևէ էական փոփոխություն չի եղել, մինչև օրս էլ ապրում եմ իմ հորական տանը, որտեղ անցել է պատանեկությունս, երիտասարդությունս ու վստահաբար՝ նաև ծերությունս, քանի որ աշխատանքի դիմաց օրինական կարգով, պետության կողմից տրված դրամական բավարարումն ինձ չէր կարող այլ հնարավորություն ընձեռել։ Նշվածի համար, իհարկե, շատ հպարտ եմ, հակառակն եմ անբարոյականություն համարում։ Ասածս հստակ ապացուցելի երևույթ է, ունեմ շրջապատ, հարազատներ, մտերիմներ, հարևաններ, ծանոթներ, ովքեր ինձ թույլ չեն տա ստել։

Բայց դարձյալ անդրադառնամ ձեզ՝ ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին, բայց միաժամանակ պնդում եք, թե իբրև կոռուպցիան ատող եք։ Գուցե այն կարծիքին եք, որ շնորհակա՞լ պետք է լինենք, որ «նախկին» որոշ օդիոզ պաշտոնյաների նման դեռ չունեք մի քանի միլիոն դոլլարանոց դղյակներ, ունեցվածք կամ ի՞նչ իմանանք, որ չունեք ու պարզապես ՀՀ-ում ցուցադրելու հարցում նրանց նման «միամիտ» չեք»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...