«Մենք ՔՊ–ի հետ դժոխքի միջով անցանք և հասանք այս կետին». Փաշինյանը` Գերմանիայում «Խաղաղության օրակարգ»-ի մասին

10 Դեկտեմբերի, 2025

Առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, իմիջիայլոց նաև մեր տարածաշրջանի համար՝ թևակոխելու ամբողջովին այլ փուլ մեր պատմության մեջ։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է  Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության գործընթացը որքանո՞վ է կապված իր անձի հետ։

«Ինչպես գիտեք, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը անկախ երկրներ են դարձել 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում և դա ինչ-որ առումով ամբողջովին նոր իրավիճակ էր, սակայն ոչ ամբողջովին նոր ընկալմամբ նրա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում։

Հիմա ես կարծում եմ ամենակարևոր գործոնն այս խաղաղության, պայմանավորվածության գործարքի վերաբերյալ, դա նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ, նոր ընկալումը, որն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում, և մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մեր երկրները դարձնենք ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ապահով։

Սակայն, ես կարծում եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի համար երկուստեք միասնական ձեռքբերում է, նաև մեր ներքին քաղաքականության տեսանկյունից դա շատ կարևոր ձեռքբերում է։ Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մեր քաղաքական թիմի համար ձեռքբերում է և ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս շատ ծանր ժամանակները, այսպես ասենք, դժոխքի միջով անցանք և հասանք այս կետին»,– ընդգծել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության...

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել...

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի...

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Նույնը վերաբերում է նաև 2025...