Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ-ական պատգամավորի ազգականի որդու աչքերին. Արմլուր

9 Դեկտեմբերի, 2025

 ArmLur.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննություն է իրականացվում մի քանի դպրոցահասակների մասնակցությամբ միջադեպի մասով , որի ընթացքում արցունքաբեր գազ են փչել 16-ամյա մի պատանու աչքերին (նրա անունը չենք գրում՝ չվնասելու երեխայի լավագույն շահը)։

ArmLur.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։ Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։

Այս դեպքի մասին գրել էր նաև Aravot.am-ը , որ «…Գարեգին Նժդեհ պողոտայում 16-ամյա երիտասարդին են մոտեցել երեք դպրոցահասակներ (ի դեպ, նրանք բոլորը նույնը դպրոցից են՝ մեկը սովորում է 8-րդ, մյուս երկուսը՝ 7-րդ դասարանում)՝ վիճաբանելով ու ծեծի ենթարկելով նրան։ Ըստ գործի նյութերի, նրանք չեն բավարարվել ծեծով, այլ միջադեպին մասնակից աղջկա մոտից՝ նրա առաջարկով (ի դեպ, ըստ նախաքննության, վիճաբանությունը ծագել է նրա պատճառով), վերցրել են արցունքաբեր գազը ու ցփնել տղայի դեմքին։ Տուժող տղայի մայրը ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տուժած երեխան ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մերձավոր ազգականի որդին է: Կապվեցինք պատգամավորի հետ, ով սկզբում չհերքեց միջադեպի մասին մեր ունեցած տեղեկությունները՝ փաստացի ուղղորդելով երեխայի անունը հրապարակելու դեպքում ստանալ նրա ծնողի համաձայնությունը: Այնուհետև ասաց, թե հերթական սուտ լուրն է և սպառնաց հրապարակելու դեպքում պատասխանատվություն կրել:

Ամեն դեպքում, ArmLur.am-ի աղբյուրները վստահեցրեցին, որ տուժած երեխան իշխանական պատգամավորի բարեկամն է, սակայն չենք հրապարակում ոչ նրա ծնողի, ոչ էլ՝ տուժողի անունները:

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...