AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին

9 Դեկտեմբերի, 2025

AntiCor-ը քննչական կոմիտեից կրկին ստացել է տվյալներ, որոնք լիովին հաստատում են մեր՝ դեկտեմբերի 5-ի հրապարակման մեջ ներկայացված գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան, քննչական կոմիտեի քննիչներն ու ուժային հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հայտնի տեսագրության գործով, որտեղ Արշակ սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկություններ են իրականացրել.

  • Արշակ սրբազանի քեռակնոջ տանը, որտեղ ապրում են նաև նրա որդիները,
  • և նրա դստեր տանը, որտեղ նա բնակվում է սեփական ընտանիքի հետ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ողջ տեխնիկան՝ բոլոր հեռախոսները, համակարգիչները և էլեկտրոնային տվյալների պարունակման ցանկացած միջոց։
Այս գործողությունները կատարվել են միաժամանակ, ուժային հատուկ ստորաբաժանումների ներխուժմամբ՝ ամբողջությամբ համընկնելով այն սցենարի հետ, որի մասին AntiCor-ը նախապես տեղեկացրել էր։ Ուժայիններն արգելել են անգամ փաստաբանի զանգահարել։

Ուշագրավ և մտահոգիչ հանգամանք

Քննչականում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակարաններից մեկը խուզարկվել է առանց դատարանի որևէ որոշման։
Ավելին՝ բնակիչներին մերժվել է խուզարկության արձանագրության տրամադրումը, ինչը ինքնին դարձյալ օրենքի կոպտագույն խախտում է։

Սա ամբողջությամբ հաստատում է մեր ավելի վաղ բացահայտած սխեման՝
Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն կիրառում են «հետին թվով օրինականացման» մեխանիզմը, երբ գործողությունը նախ կատարվում է, իսկ թույլտվությունը՝ դատավորից, վերցվում է հետագայում՝ նախապես նշված հետին ամսաթվով։

Այս գործելակերպը չի կարող լինել սխալ կամ պատահականություն․ դա համակարգային, հաստատված տեխնոլոգիա է՝ ընդդեմ իշխանությանը ոչ հարմար անձանց։

Ինչպես արդեն հայտնել էինք․

Քննիչները փորձում են առաջ մղել «ընտանեկան դավադրության» վարկածը, որով իշխանությունը փորձում է.

  1. Ներխուժել Արշակ սրբազանի ընտանեկան միջավայր,
  2. ճնշում գործադրել նրա մերձավորների վրա,
  3. հոգեբանական ճնշման միջոցով պարտադրել սրբազանին հրաժարվել իր դիրքորոշումից և չպաշտպանել եկեղեցին։

Դեկտեմբերի 9-ի խուզարկությունները հենց այս նպատակների ուղղակի իրականացումն են։

AntiCor-ի եզրակացությունը

Այսօր իրականացված գործողությունները ցույց են տալիս, որ.

  • Գործը չի քննվում հանցագործությունը բացահայտելու նպատակով։
  • Քննությունը օգտագործվում է որպես քաղաքական պատժիչ գործիք։
  • Արշակ սրբազանի ընտանիքի մեջ ներխուժումը նպատակ ունի նրա վրա ճնշումը հասցնել առավելագույնի։

AntiCor-ը արձանագրում է․
Իշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։

Մենք շարունակելու ենք հավաքագրել փաստերը, բացահայտել ամբողջ սխեման և դրանք հրապարկել՝ ներառյալ միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...